Իսկ ժողովրդից ե՞րբ ներողություն կխնդրեք


14:35 , 19 փետրվար, 2015

Իրար վիրավորում, հետո հրապարակավ իրարից ներողություն խնդրում... Հազար ներողություն, իհարկե, իսկ ժողովրդից ե՞րբ ներողություն կխնդրեք, այն ժողովրդից, որն անգործության պատճառով արտագաղթեց, այն ժողովրդից, որ բուժման համար ամեն օր օգնություն է խնդրում սոց ցանցերում, որն առօրյա հացի գումար չունի, այն ժողովրդից, որը պատերազմի է մասնակցել ու հիմա ապրելու միջոց չունի, այն ժողովրդից, որ զինվոր տղա ա կորցնում ու հետո չնչին նպաստով ապրում, այն ժողովրդից, որը վարկերի մեջ կորած ա ու վաճառում ա ամեն ինչ, այն ժողովրդից, որն ուղղակի սիրում ա իրա երկիրն ու ուզում ա մնա Հայաստանում, ստեղծի Հայաստանի համար, բայց օր օրի էլ ավելի կոտրվում հուսահատությունից.........