Ինչու՞ ենք գնացել Զվարթնոց օդանավակայան Իտալիայի ֆուտբոլիստներին դիմավորելու. հայ ֆուտբոլասեր


00:48 , 11 հոկտեմբեր, 2012

Այն, ինչ որ հիմա գրում եմ, հասցեագրում եմ հատուկ այն "չափազանց հայրենասեր", Հայաստան երկրի, ազգի ու հավաքականի "մոլի ֆանատ" ՏԱՊՈՌ լրատվամիջոցներին ու անհատներին, ու սրանով փորձում եմ հանգիստ, մարդավարի, մայրենիով բացատրել, որ այսօր "Ռոմայի", Յուվեի" և այլ իտալական թիմերի հայ երկրպագուները գնացել էին Զվարթնոց կենդանի, սեփական աչքերով տեսնելու իրենց սիրելի թիմերի խաղացողներին, քանզի այդպիսի հնարավորություն կարող է այլևս չտրվել ընդհանրապես: Եվ դա չի նշանակում, որ մենք մարզադաշտում Իտալիա ենք երկրպագելու, մենք բոլորս Հայաստանի հավաքականի երկրպագուներ ենք:
Չեմ կարողանում հասկանալ, կամ ահավոր պարապ են, կամ մի այլ կարգի նյութի պակասություն կար, որ էս դեպքը առիթ տվեց ոմանց կեղտոտ բերանները բացել ու գրիչներով մխտռել թուղթը... մեր հասարակությունը էնքան ԳԵՂԱՑՒ ա, որ չի կարողանում տարբերել իրարից ակնհայտ երևացող բաներ:
Ովքեր որ էսքան գրածիցս հետո հլը բան կունենան ասելու, վաղվա մեջ "Արմնյուզով" նայեք Ռոմայի ու Յուվեի հայ ֆանատների հետ հարցազրույցները Զվարթնոցից, մենք ընդեղ մի քանի անգամ նշեցինք, որ սա ուղղակի մեր սիրելի խաղացողներին տենալու առիթ ա, որը կապ չունի մեր ընտրանու համար ցավալ-չցավալու հետ: Հերիք ա Դժբախտ ապրուստ նայեք, սաղ դրանից ա: