Խաղաղ բնապատկերների, ազնվական դիմանկարների և դրական էմոցիաներ առաջացնող այլ արվեստի գործերի կողքին կան կտավներ, որոնք տարօրինակ են և շոկային:
Ներկայացնում ենք 15 նկար, որոնք դիտորդին ստիպում են սարսափել: Ընդ որում, դրանք բոլորը պատկանում են համաշխարհային մեծագույն նկարիչների վրձիններին:
Պաբլո Պիկասոյի ամենահայտնի նկարներից մեկը պատմում է պատերազմի ողբերգականության և անմեղ մարդկանց տառապանքի մասին: Այս աշխատանքը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և դարձել պատերազմի սարսափների մասին հիշեցնողը:
«Գիտակցության պարտությունն ընդդեմ մատերիայի»՝ նկար, որը նկարել է ավստրիացի նկարիչ Օտտո Ռապը 1973թ.: Նա պատկերել է թռչնի վանդակի վրա փտող մարդկային գլուխ:
Ադոլֆ Վիլյամ Բուգրոյի նկարը ոգեշնչված է Դանթեի «Աստվածային կատակերգության» մի տեսարանից:
Ուիլյամ Բլեյքի սարսափելի ստեղծագործությունը:
Գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի «Դժոխք» նկարը՝ նկարված 1485թ., համարվում է իր ժամանակների ամենասարսափելի գեղարվեստական ստեղծագործություններից մեկը:
Նկարիչ Ալֆրեդ Կուբինը համարվում է սիմվոլիզմի և էքսպրեսիոնիզմի մեծագույն ներկայացուցիչներից մեկը և հայտնի է իր մռայլ, սիմվոլիկ ֆանտազիաներով: «Ջրի ոգին» այդպիսի աշխատանքներից մեկն է, որը պատկերում է, թե որքան անօգնական է մարդը ծովային արհավիրքների դեմ:
Սա Հանս Ռուդոլֆ Հիգերի սարսափելի ստեղծագործություններից մեկն է, որը ոգեշնչված է հանրահայտ «Օտարը» գեղարվեստական ֆիլմից:
Վերածննդի դարաշրջանի նկարիչ Տիցիանի կտավը, որը պատկերում է հին Հունական դիցաբանությունից մի տեսարան:
«Ճիչը» նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի հանրահայտ կտավն է:
Այս նկարը ոչ այլ ինչ է, քան շոտլանդացի նկարիչ Քեն Քարրիի ինքնանկարը:
Իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի հանրահայտ նկարներից մեկը:
Շարունակությունն՝ այստեղ