4 մլն տարեկան մամոնտի տեսակ, որը ստացել է «Հայկական մամոնտ» անունը


21:04 , 10 հոկտեմբեր, 2012

Mammuthus Armeniacus

Հայտնաբերվել է 1857 թվականին երկաթուղու շինարարության ժամանակ Արևմտյան Հայաստանում: Անգլիացի գիտնական Հյու Ֆոլքոները, ուսումնասիրելով այն պարզել է, որ մամոնտը մոտ 4 մլն. տարեկան է: Համեմատելով այդ ժամանակ հայտաբերված մամոնտի մյուս տեսակների հետ, Ֆոլքոները նոր հայտնաբերված մամոնտի տեսակին տվել է Mammuthus Armeniacus անվանումը, որովհետև այն ոչ մի տեսակի նման չէր: 
Հետաքրքիր է

, որ Հայկական լեռնաշխարհում մամոնտի հայտաբերմամբ առավել շատ ուսումնասիրվեց Հայկական լեռնաշխարհի` Հնդեվրոպական նախահայրենիք լինելու վարկածը. հայտնի է, որ "փիղ" բառը ունի հնդեվրոպական ծագում ու սրա բառարմատը ընդհանուր է հնդեվրոպական լեզվընտանիքի բոլոր ժողովուրդների մոտ: Այն ժամանակ կարծում էին, թե հնդեվրոպական նախահայրենիքը Հնդկաստանն է, որովհետև միայն այնտեղ փղեր կային: Բայց Mammuthus Armeniacus-ը նպաստեց նրան, որ առավել ուսումնասիրվի նաև Հայկական լեռնաշխարհի` մարդկության ծագման օրրաններից մեկը լինելու վարկածը: