12:32 , 18 փետրվար, 2015
Slaq.am-ը գրում է․
«Այս շաբաթ օրը քառասունք է Գյումրիում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով Գյումրու ողբերգական սպանությունը:
«Եթե այդ տմարդի հրեշը չհանձնվի հայաստանյան արդարադատությանն և իրավասությանը, և եթե մեր ռազմավարական դաշնակիցը չունի հարգանք մեր երկրի նկատմամբ` ինքը պետք է իր ռազմաբազաները հանի Հայաստանի տարածքից»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: