17:22 , 17 փետրվար, 2015Կենտուկիի Լեքսինգթոն բնակավայրում ձնաբքի ժամանակ հյուսիսային կարդինալը հանգստանում է ծառի ճյուղին։

Արկտիկական աղվեսների ձագուկները խաղում են Իռլանդիայի Հորնստրանդիր բնական արգելոցում։

Գերմանիայի Բավարական անտառում խաղացող գորշ արջերը։

Հինդու սուրբ մարդը կամ «սադհուն» մարիխուանա է ծխում Քաթմանդուի Պաշուպատինաթ տաճարում։

Կանադայի Շարլոթթաուն քաղաքում կինը մաքրում է առատ տեղացած ձյունը։ Կանադական լրատվամիջոցների համաձայն՝ այստեղ 80 սմ բարձրության ձյուն է տեղացել։

Մասաչուսեցի Բրեյնթրի բնակավայրում բնակիչը մաքրում է ճանապարհի ձյունը:

Մարդիկ մասնակցում են Հայիթիի Պորտ-օ-Պրինս քաղաքի կառնավալին։

«Imperatriz Leopoldinense» սամբա դպրոցի պարուհին մասնակցում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին։

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո բնակավայրում տեղի ունեցող կառնավալի երկրորդ օրը։

Ավստրալացի սերֆեր Ռայան Կոլինան մասնակցում է Սիդնեյում կայացող Ավստրալիայի սերֆինգի բաց առաջնությանը։

Երուսաղեմի մոտ գտնվող Աբու Դիս բնակավայրում պաղեստինցի տղամարդը բախվում է Իսրայելի սահմանային ոստիկանութան հետ, մինչ վերջիններս փորձում են ցրել ցույցերն այն տարածքում, որը, պաղեստիցիների պնդմամբ, բռնագրավվել է իսրայելացիների կողմից՝ հրեական բնակավայրեր հիմնելու նպատակով։

Նյու Յորքում 2015թ-ի Մերսեդես-Բենզ նորաձևության շաբաթվա շրջանակներում մոդելը պատրաստվում է Թոմի Հիլֆիջերի հավաքածուի շոուի ցուցադրությանը։
