Ջեյմս Ուորլիքը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին


16:18 , 17 փետրվար, 2015

Ջեյմս Ուորլիքը՝ Ղարաբաղյան հակամարտության  մասինSlaq.am-ը գրում է․

Ղարաբաղյան հակամարտության կողմերը եւս մեկ հնարավորություն կունենան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Հայաստանի ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այսօրվա համար ոչինչ չեմ կարող ասել, բայց բանակցությունների ևս մեկ հնարավորություն կլինի»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

Նշենք. որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին այցելել էին Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Տարածաշրջան այցի շրջանակներում նրանք կլինեն նաեւ ԼՂՀ-ում եւ կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ: