«Ժառանգություն» կուսակցությունը առաջադրել է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը


17:04 , 10 հոկտեմբեր, 2012

Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին: