Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի կողմից ետ կանչելու մասին


15:04 , 17 փետրվար, 2015

Ադրբեջանական ԶԼՄ-ները չէին կարող շրջանցել հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի կողմից ետ կանչելու թեման: Ընդ որում, հարևան երկրում չեն թաքցնում իրենց ուրախությունն այս կապակցությամբ: Հրապարակումներում գերիշխում է մասնավորապես այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը թաղել է այդ արձանագրություները կամ հրաժարվել է սեղմել Թուրքիայի մեկնած ձեռքը: Փաստորեն, ըստ նրանց, ստացվում է, որ նախապայմանների լեզվով խոսող Թուրքիան ընդհանրապես մեղավոր չէ այս հարցում: