Պարոն Օսկանյանի՝ ինքնագովազդի մղումը հասկանալի է


12:48 , 17 փետրվար, 2015

Կարդացի Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ինքը և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև շատ ԲՀԿ-ականներ նստացույց կանեն: 
Հավանական ակցիայի դրդապատճառը՝ պարոն Օսկանյանի՝ ինքնագովազդի մղումը, հասկանալի է: 
Սակայն անհասկանալի է, թե ինչի՞ դեմ է է ուղղված լինելու նստացույցը` Սահմանադրական կարգի՞, ԱԺ կանոնակարգի օրենքի կիրառմա՞ն, ԱԺ նիստերը հետևողականորեն բաց թողնելու լեգիտիմացմա՞ն... Ինչի՞ դեմ: