Չարենցավան, Հրազդան, Սպիտակ և Ապարան քաղաքներում ձյուն է տեղում


09:45 , 17 փետրվար, 2015

Չարենցավան, Հրազդան, Սպիտակ և Ապարան քաղաքներում ձյուն է տեղումSlaq.am-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Թույլ ձյուն է տեղում Չարենցավան, Հրազդան, Սպիտակ և Ապարան քաղաքներում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: