Ի գիտություն ԵՊՀ-ի. «ԼՂՀ Ազգային հերոս» կոչում գոյություն չունի


17:22 , 16 փետրվար, 2015



Ի գիտություն ԵՊՀ պատկան մարմինների, այդ թվում՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պատասխանատուների և (ենթադրաբար) 
Վարդանանք Ակումբ/ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի. գոյություն չունի «ԼՂՀ Ազգային հերոս» կոչում, և Պետոն էլ բնականաբար ԼՂՀ Ազգային հերոս չի կարող լինել: Կոչման ճիշտ անվանումը «Արցախի հերոս»-ն է (տե՛ս http://www.president.nkr.am/am/nkr/stateAwards):
Առաջին հայացքից այս «անմեղ վրիպակը» հսկայական նեգատիվ լիցք է պարունակում և կարող է վնասակար լինել մի քանի առումներով՝ պետական ատրիբուտիկայի աղավաղումներից մինչև ինքնության ճգնաժամ: 
Նման բաղթողումը սազական չէ Մայր Բուհի պատվին և հարգին, ինչպես նաև Պետոյի հիշատակին, ուստի կհորդորեմ փոխել անվանատախտակը:

««Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե արծիվ» շքանշան:

«Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց» (տե՛ս նույն տեղում):