Ողբերգական ավտովթար Լոռիում. կա զոհ և վիրավոր (ֆոտո)


21:22 , 14 փետրվար, 2015

Ողբերգական ավտովթար Լոռիում. կա զոհ և վիրավոր(ֆոտո)Lorinews.am-ը գրում է․

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 95 RU 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Թեժլեռ կոչվող տարածքում՝ «Կանյոն» ռեստորանային համալիրի ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը: քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ճշտվում է՝ ով է եղել վարորդը: 

Ողբերգական ավտովթար Լոռիում. կա զոհ և վիրավոր(ֆոտո)Ողբերգական ավտովթար Լոռիում. կա զոհ և վիրավոր(ֆոտո)Ողբերգական ավտովթար Լոռիում. կա զոհ և վիրավոր(ֆոտո)