Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից


16:54 , 14 փետրվար, 2015

gagik-tzarukyan-Newsbook.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը NewsBook-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: