Ժառանգության կարծիքը հանրության համար այլևս հետաքրքիր չէ


12:58 , 14 փետրվար, 2015

Ժառանգություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սարգսյանի ելույթին…
Անկեղծ ասած՝ կարևոր էլ չի, թե ինչ է կարծում այդ քաղաքական ուժը, որովհետև Ժառանգությունը կուսակցություն է, որի անպատասխանատու պահվածքն ակնհայտ դարձավ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ հանրահավաքներ, երթեր, հացադուլ, աղոթք… ու տներով:

Ու արդեն քաղաքական կարևոր իրադարձությունների վերաբերյալ Ժառանգության կարծիքը կարևոր չէ: Ամեն դեպքում պարզ էլ չէ, թե ովքեր են «կանգնած» այդ հայտարարության հետևում՝ ԲՀԿ-ն, թե Ժառանգության բեկորները՝ կիսադաշնակ Ռուբիկ Հակոբյանը, «վերլուծաբան» Ստյոպա Սաֆարյանը, թե «եռյակային» գործընթացին հուժկու հարվածներ հասցնող Զարուհի Փոստանջյանը: