Գագիկ Միրիջանյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ


11:08 , 14 փետրվար, 2015

Գագիկ Միրիջանյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալSlaq.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2015 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:

Գագիկ Միրիջանյանը ծնվել է 1981թ. Երեւանում: Սովորել է Լ.Ն. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը (1998-2004թթ.): Այնուհետև կրթությունը շարունակել է նույն բուհի կլինիկական օրդինատուրայում` հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպիչ մասնագիտությամբ:

2011-2013թթ. աշխատել է որպես Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժօգնության որակի վերահսկման բաժնի պետ: 17.04.2013թ.-ից 12.02.2015թ. եղել է նույն համալսարանի աշխատակազմի ղեկավար: 08.01. 2014 - 09.06.2014թթ. եղել է «Հանուն կյանքի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: 09.06.2014թ.-ից առ այսօր «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է:

Փետրվարի 12-ից Գագիկ Միրիջանյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: