18:12 , 13 փետրվար, 2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 11, խարդախության 5 և յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: