Համալսարանից դուրս մնալու եզրին հայտնված ուսանողը լուծում է մինչև այդ չլուծվող խնդիրը


00:57 , 10 հոկտեմբեր, 2012

ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ
Հայտնի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը համալսարանում բոլորովին էլ աչքի չի ընկել բարձր առաջադիմությամբ, այդ պատճառով էլ հաճախ են եղել նրա` համալսարանից գրեթե դուրս մնալու դեպքերը:Եվ ահա, մի անգամ, երբ Մերգելյանը դարձյալ համալսարանից դուրս մնալու շեմին էր, նա, մոտենալով ամբիոնի վարիչին, խնդրում է , որ վերջինս իրեն համալսարանում ուսումը շարունակելու ևս մեկ հնարավորություն տա: Տեղի տալով Մերգելյանի համառությանը` ամբիոնի վարիչը նրան մի բարդ խնդիր է հանձնարարում և մինչև հաջորդ առավոտ ժամանակ տալիս այն լուծելու համար` հակառակ դեպքում Մերգելյանին համալսարանից դուրս թողնելու պայմանով:
Հաջորդ օրը առավոտյան ժամը 8:00 -ից Մերգելյանն ամբիոնի վարիչի աշխատասենյակի մուտքի մոտ սպասում էր վերջինիս:
Ամբիոնի վարիչի զարմանքը մեծ է լինում,երբ նա համոզվում է, որ իր համառ ուսանողը կարողացել է լուծել հանձնարարված խնդիրը: Պարզվում է, որ այդ խնդիրը մինչ այդ չլուծվող էր համարվում: 
Եվ այսպես հասարակ ուսանող Մերգելյանը դառնում է 
Սերգեյ Մերգելյան: