«Պասլեդնի գեռոյ» կամ բազկամարտիկը վերադառնում է


14:31 , 13 փետրվար, 2015

ԲՀԿ ֆորմալ ղեկավար Գագիկ Ծառուկյանն աղքատության ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ իր «վերլուծական» կամ ինչպես ԲՀԿ-ական երիտթևիկներն են սիրում ասել՝ ելույթով, արձագանքել է նախագահի՝ ՀՀԿ խորհրդում հնչեցրած ելույթին:

Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով մտահոգվող մարդը պետությունից միլիարդավոր գումարներ չէր գողանա՝ հարկեր չվճարելով, աղքատությունից էլ չէր խոսի: 
Անշուշտ, ինչպես Ծառուկյանն է պնդում, փողոցային բառապաշարն իրեն հարիր չէ, իրեն հարիր են էկզոտիկ կենդանիներն ու մասնավորապես՝ այդ կենդանիների վանդակում մարդկանց պատժելը: