00:28 , 10 հոկտեմբեր, 2012
Իմ ընկերների շրջանում լուր է տարածվել, որ մի ամբողջ ընտանիք` Բաշինջաղյան 1-ին փողոցի-ի`15 շենքի` 16 բն. բնակվող Կարինե, Մարիա, Աստղիկ և Արևիկ Ավետյանները ամսի 10-ին որոշել են ինքնասպանություն գործել դատարանների և դատախազությունների ապօրինի գործողությունների պատճառով: Նրանք զրկվել են իրենց սեփական բնակարանից: Գերադասում են մեռնել, քան ապրել: Հարկադիրը ժամանակ չի տրամադրում օրինական կարգով հարցը լուծելու համար: Վերջ դնենք դատարանի ապօրինի վճռին և օգնենք այդ ընտանիքին, կանխենք ևս մի ողբերգություն:
Վերջին տվյալներով վաղը` Հոկ.10-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԱՆ ԴՀԿ-ի օպերատիվ բաժնի կողմից հրահանգ է եղել, որ ուժային մեթոդներով կատարվելու է վտարումը: Վտարման մասին տեղեկացրել են երեկ ուշ երեկոյան՝ ժամանատակ չտալով մարդկանց ներկայացնելու դատական համակարգի կողմից կասեցման որոշում:
Ընտանիքին Օգնելու Համար Վաղը Լինել Հետևյալ Հասցեում