ԲՀԿ մամուլի խոսնակը կարծես ժամանակ է ձգում, մինչև Ծառուկյանի ելույթի տեքստը հրապարակումից առաջ վերջնական տեսքի գա


13:37 , 13 փետրվար, 2015

Արդեն 10 րոպե է՝ Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին հորդորում է սպասել և ոչ մի հարցի, ըստ էության, չի պատասխանում: Կարծես ծաղրում է թղթակիցներին՝ ո՛չ խոսում է, ո՛չ հեռանում: ԲՀԿ մամուլի խոսնակի բենեֆիսից կարելի է ենթադրել, որ կա՛մ պարզապես վայելում է լրագրողների ուշադրությունը՝ սրան-նրան ժպիտներ բաժանելով, կա՛մ պարզապես ժամանակ է ձգում, մինչև Ծառուկյանի ելույթի տեքստը հրապարակումից առաջ վերջնական տեսքի գա: Հուսով եմ՝ կուսակցությունից դուրս ոչ մեկի հետ խորհրդակցելու խնդիր չունի Ծառուկյանը: Թեև ո՞վ գիտի))))