11:39 , 13 փետրվար, 2015
Երեկ երեկոյան տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի իրադարձություն: ՀՀԿ Խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որտեղ անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործունեությանը:
ԲՀԿ-ն դրանով վերջնականապես մտնում է ընդդիմադիր դաշտ: Եթե նախկինում գործում էին «ոչ իշխանական», «այլընտրանք» ապաքաղաքագիտական տերմինները, այժմ դրանք վերացվում են: Հայաստանի ներքաղաքական դաշտի վերաձևման առումով ամենակարևոր փոփոխությունը կարելի է այն համարել, որ այսուհետ արդեն քաղաքական ուժերը բաժանվում են դասական դասակարգմամբ` կամ իշխանական, կամ ընդդիմադիր հատվածների: Այսինքն` «այլընտրանք» կոչվող հորինված դասակարգումը վերացվում է:
Հիմա թե ինչպիսի ուղի է ընտրելու ԲՀԿ-ն, և ինչպես է պատասխանելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը, կերևա առաջիկայում: Բայց որ ընտրության հնարավորությունները բավական քիչ են ու միմյանցից չափազանց տարբեր, դա` վստահաբար: