Աշոտյանը՝ «Դոդի Գագո» արգելված տերմինի կիրառության մասին. «Բոլորի մտքին դա էր, մենք ասեցինք այն, ինչ բոլորը գիտեն»


22:48 , 12 փետրվար, 2015

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողի հարցին «Դոդի Գագո» արգելված տերմինն օգտագործելու մասին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Երկար ժամանակ մենք արհեստականորեն փորձում էինք դրսևորել հանդուրժողականություն։ Սակայն հանդուրժողականություն կարելի է դրսևորել մինչև մի ժամանակ, երբ դիմացինն անցնում է Ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով։ Երկու դեպքն էլ վատ է։ Գիտակցելովն էլ է վատ, չգիտակցելովն էլ, որովհետև խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության իրական ընկալման բացակայության մասին։ Այսօր մենք հերթական անգամ լսեցինք այն, ինչ բոլորը գիտեն։ Բոլորի մտքին դա էր։ Ժամանակն է Հայաստանի քաղաքան դաշտը պարզեցնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, ովքեր գիտեն՝ ինչ է քաղաքականությունը, կարող են երկիր ներկայացնել, բանակ ղեկավարել, մարդկանց, ում կրթական ցենզը ներում է չլինել Դոդի Գագո, այլ լինել պրն էսինչյան»։