Հարկային արտոնություններ գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում


16:14 , 12 փետրվար, 2015

 

Հարկային արտոնություններ գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտումSlaq.am-ը գրում է․

Փետրվարի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարքնախաձեռնություններով.««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքինախագծով առաջարկվում է հետ վերադարձնել ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը` ԼՂՀ տարածքում վերջին 5 տարիների ընթացքում բնակարանի ձեռք բերման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով` այդ քայլն արվում է` թեթևացնելու համար հիպոթեքային ծրագրից օգտվող քաղաքացիների բեռը : Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել նաև հողային օրենսգրքում` մասնավորապես` ջերմոցային, անասնապահական,թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակողտնտեսությունների ևձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար կսահմանվեն արտոնություններ`կադաստրային արժեքների տարբերության վճարման համար:Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվինիրականացվող միջոցառումների ծրագիրը: Շուրջ 30մլն դրամիպետական աջակցություն է նախատեսվում ցուցաբերել հիմնականում 6 ծրագրային միջոցառումների` տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման, «Արցախի գործարարների միություն» իրավաբանական անձանց միության, սննդամթերքի փորձարկման լաբորատորիայի տեխնիկական վերազինման, տնտեսական վերլուծությունների, հետազոտությունների իրականացման ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող ինտերնետային կայքի շահագործման և կայքի վերաբերյալ տեղեկությունների տարածման, տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի արտահանման համար:

Կառավարության որոշմամբ՝ ավելացված արժեքի հարկից կազատվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակմանավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող մթերքներից ալյուրը, հացը և լավաշը: Մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսականմթերքներ վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը: Սրանով պետությունը աջակցում է արտադրողներին իրենց արտադրանքը Հայաստանում իրացնելու և արտադրությունը զարգացնելու գործում: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թեթև արդյունաբերության զարգացման համար ևս նման գործիքներ մշակել ու կիրառել:

Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ-ում կերարտադրության և անասնաբուծության զարգացման 2015-2017թթ.ծրագիրը, որով նախատեսվում է բոլոր շրջաններում գյուղատնտեսությանճյուղերի համաչափ զարգացման համար անհրաժեշտպայմաններ ապահովել` հանրապետությունում նաև կերային կայուն բազա ստեղծելու համար:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ մասնակիորեն կսուբսիդավորվի մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրիարժեքը: Մասնավորապես՝ պետությունը կվճարի արտեզյան ջրհորիցմատակարարվող 1 խ.մ ջրի համար ծախսվածէլեկտրաէներգիայի արժեքի և ինքնահոս ոռոգմամբ 1 խ.մ ջրի սակագնի տարբերությունը:

Կառավարությունը հաստատել է 2015 թվականի պետական բյուջեով իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերն ումիջոցառումները: Դրանց համար հատկացվելու է մոտ 3մլրդ 342մլն դրամ:

ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվող կենտրոնացված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես արժանացել է կառավարության անդամներիհավանությանը, իր մեջ ներառում է ուսումնական հաստատությունների տեսչական ստուգումների, մեթոդական գրականության հրատարակման, տրանսպորտային ծառայությունների, առարկայական օլիմպիադաների ու մրցույթների, հրատարակչական գործունեության, սովորողների հետ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ժամկետներն ու ֆինանսական ծախսերը:

Իսկ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2015-2016 թթ. Ընդունվածծրագրով կկանոնակարգվեն բնակչության վերարտադրության, թվաքանակիու կառուցվածքի և դրանց փոփոխման ընթացքի,ծնելիության, մահացության, ընտանեկան կազմի, միգրացիայի շարժի ոլորտներում առկա միտումները:

Կառավարությունը հաստատել է հանրապետության բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտականուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ ուսումնառու անձանցընդհանուր օգտագործման ներքաղաքայինուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետականֆինանսական աջակցության տրամադրմանփորձնական կարգը, համաձայն որի՝ պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար: Ուսանողներին տրամադրվելու են կտրոններ` մասնակի սուբսիդավորմամբ: Որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 1-ից և գործելու է մինչև տարեվերջ: Այնուհետև ծրագրի արդյունավետությունը գնահատվելուց հետո որոշում է կայացվելու այն երկարաձգելու, դադարեցնելու կամ դրան անժամկետ բնույթ հաղորդելու մասին:

Նիստում հավանության է արժանացել 2015թ. պետական բյուջեով նախատեսված «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-իծառայությունների գնման գծով պետական պատվերի մասին որոշմաննախագիծը, որով «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կիրականացնի միայնակ տարեցների և հաշմանդամ քաղաքացիների շուրջօրյա խնամքի ապահովումը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, նյութական և կենցաղային պահանջների բավարարումը, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման աշխատանքները: Ընթացիկտարվա համար ավելի քան112մլն դրամ է հատկացվելու կազմակերպությանը` շուրջ 75 հոգու կարիքների բավարարման համար. դա ավելին է սպառողական զամբյուղի միջին արժեքի համեմատությամբ: Վարչապետը հանձնարարել է հետևել կառույցի գործունեությանը, որպեսզի ծախսերը կատարվեն միայն նպատակային:

Գործադիրը հաստատել է նաև 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը` 8մլրդ 983մլն 152հազար դրամ գումարով: Քաղաքաշինության նախարարի կողմից ըստ ոլորտների կատարվելիք աշխատանքները ներկայացվելուց հետո, վարչապետը խիստ զգուշացրել է, որպեսզի շինարարական կազմակերպությունների կողմից աշխատանքները իրականացվեն պայմանագրերի հիման վրա և ժամանակացույցից դուրս շինարարություն չիրականացնեն: Նա հորդորել է նաև հետևողական լինել աշխատավարձերը ժամանակին վճարելուհարցում, քանի որ այդ գումարները գործադիր մարմնի կողմից հատկացվում են ժամանակին, առանց ուշացումների: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերահսկողական ծառայությունները նույնպես այդ ուղղությամբ հետևողական աշխատանք ունեն անելու:

240մլն դրամ է նախատեսվում 2015 թվականի պետական բյուջեով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծովծառայությունների գնման պետական պատվերի համար:

Նիստում հաստատվել է նաև ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մարզականկենտրոնացված միջոցառումների, մարզական ֆեդերացիաներին ցուցաբերվողֆինանսական օգնության ծրագիրը, որի նպատակներից են՝ բնակչության ֆիզիկական դաստիարակությունը և առողջության ամրապնդումը, պատանիներին և երիտասարդությանը զանգվածային մարզական պարապմունքներում ներգրավելը, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, ինչպես նաև հանրապետությունում տարբեր մարզաձևերի զարգացման նպատակով մարզական ֆեդերացիաներին օգնության ցուցաբերումը: Ա. Հարությունյանը հորդորել է համապատասխան կարգ մշակել և մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը կատարել սահմանված կարգի համաձայն :

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծ դերակատարությունունեն ոլորտի զարգացման գործում: Կառավարությունը հաստատել էընթացիկ տարվա համար նախատեսված պետականբյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2015թ. համալիր ծրագիրը, որովնախատեսվում է կատարել նաև Ստեփանակերտ քաղաքի քարտեզագրումը :

Գործադիրը սահմանել է հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների կողմից օգտագործված գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանայինթույլատրելի նորմատիվները, ինչպես նաևմթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ուհաստատման կարգը : Մեկ այլ կարգով կառավարությունը սահմանել է որսորդական կարիքների, կենդանական աշխարհիօգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկնշանակությանպետական և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու պայմանները:

Նիստում հաստատվել են ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող պատմության և մշակույթիանշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության,ուսումնասիրման և օգտագործման ծրագիրը և դրաիրականացման միջոցառումների ցանկը : Ըստ ծրագրի՝ հանրապետությունում շարունակելու է պատմամշակութայինհուշարձանների վերականգնման ուպահպանման գործընթացը ` մեծացնելով պատմամշակութային արժեքների դերըզբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: Հաստատվել են նաև 2015 թվականի զբոսաշրջությանզարգացմանծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: