Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի հետ սահմանին


19:08 , 11 փետրվար, 2015

Ankakh.com-ը գրում է․

Տավուշի մարզի սահմանագոտում փետրվարի 5-ի հակառակորդի կողմից ուժգին կրակոցներից հետո իրավիճակը անհամեմատ հանգիստ է:

տավուշ

Այգեպարի բնակիչներից մեկը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այսօր առավոտյան հատուկենտ կրակոցներ են հնչել սահմանին, բայց գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, կրակահերթեր չեն եղել: Ներքին կարմիրաղբյուրից, Չինարիից, Պառավաքարից ևս հավաստացրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրավիճակը հանգիստ է: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը տեղեկացրել է, որ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ կիսակառույց ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել: Տավուշում այս պահին մառախուղ է: Նա նաև նշել է, որ Պառավաքար գյուղի բնակիչ Ալբերտ Զոհրաբյանը առայժմ փոխհատուցում չի ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ