13:58 , 11 փետրվար, 2015Սիրելի, թանկագին աղջիկս:
Դու չես պատկերացնի՝ ինչքա՜ն եմ ես քեզ սիրում... Երբ ես նայում եմ քեզ, տեսնում եմ քո ժպիտը, ինձ թվում է, թե արևը շողում է, թե երկինքը մաքու՜ր-մաքու՜ր է...
Դու արևի շող ես ինձ համար...
Ես և մայրդ քեզ կյանք ենք պարգևել, որպեսզի այդ կյանքը քեզ համար բանալի լինի: Միայն արա այն, ինչ հոգիդ է թելադրում: Օգնի՛ր մարդկանց, բայց միայն մաքուր սրտով: Պատրաստ եղի՛ր ամեն վայրկյան օգնել մարդկանց: Մենք ծնվել ենք նրա համար, որպեսզի տանք այն, ինչ կարող ենք: Մի՛ վախեցիր օգնել:
Պահպանի՛ր քեզ: Եղի՛ր ներդաշնակ ինքդ քեզ հետ: Իմացիր, որ քո հոգին ոչ ոքի հասանելի չէ, միայն դու ես նրա պահապանը:
Երբեմն մարդիկ կարող են քեզ ցավ պատճառել միայն նրա համար, որ նրանք այլ կերպ չեն կարող: Մի՛ սպասիր նրանցից ոչինչ, մի պահանջիր այն, ինչ նրանք չեն կարող տալ: Ես գիտեմ, որ դու կարող ես: Մի՛ սպասիր, որ քո տեղը դա ուրիշն անի: Քո կյանքը միայն քոնն է, քո հոգին այն լույսն է, որը կարող ես տալ միայն դու: Սիրտդ կասի քեզ՝ ինչպես վարվել:
Մի՛ վախեցիր սովորել: Սովորի՛ր խելացի և փորձառու մարդկանցից՝ ինչպես լուծել խնդիրները: Մի՛ վախեցիր հետևել իմաստուն խորհուրդներին: Սովորի՛ր: Շնորհակալ եղի՛ր: Եվ մոռացի՛ր վատը:
Աշխատի՛ր քո հետևից դատարկություն չթողնել...
Քո գրկախառնությամբ հալեցրու այն սառնությունն ու տրտմությունը, որ կտեսնես մարդկանց դեմքերին...
Երբ վարվես այդպես, կգտնես այն, ինչի համար եկել ես աշխարհ...








