Էրդողանը Կոլումբիայում խոսել է Հայոց ցեղասպանության մասին


13:37 , 11 փետրվար, 2015

Էրդողանը Կոլումբիայում խոսել է Հայոց ցեղասպանության մասին` կրկին խնդիրը պատմական հարթությունում դիտարկելու, պատմաբաններին թողնելու անհրաժեշտության շեշտադրումով և Հայոց ցեղասպանությունը ներկայացրել որպես «երկուստեք, փոխադարձ կորուստներ»: Մեկ հատված ելույթից. «100 տարիների ընթացքում թուրքերի դեմ հայերի և հայերի դեմ թուրքերի իրականացրածների մասին ոչ մի կերպ առողջ, ճշմարիտ ձևով չի խոսվել, չի քննարկվել ու գրվել: Փոխարենը այդ 100 տարիներին իրականացվել է քարոզչություն և կեղտոտ քաղաքականություն, որը գերիշխել է պատմության ու պատմական իրողությունների նկատմամբ»: