11:42 , 11 փետրվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբի Կրիստինա Բրաունի ընտանիքի անդամները որոշում են կայացրել անջատել նրան սնուցող արհեստական սարքերը: Այդ մասին հաղորդում է Page Six-ը:
Ըստ տարածված տեղեկությունների, քանի որ Կրիստինայի ուղեղը մեռած է, հարազատները որոշել են, որ սարքերը պետք է այսօր անջատվեն` Հյուսթոնի մահվան 3-րդ տարելիցին:
Ըստ նրանց` դա խորհրդանշական է, և «մայրն ու դուստրն այդպես միասին հավերժության մեջ կլինեն»:
Այդ քայլին գնալու համատեղ որոշումը կայացվել է Հյուսթոնների և Բրաունների ընտանիքների կողմից:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բոբի Կրիստինա Բրաունին անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում: Նա մինչև այսօր գիտակցության չի եկել: