Ադրբեջանցիները մեկ շաբաթ շարունակ կենթարկվեն հոգեբանական «կտտանքների»


20:30 , 10 փետրվար, 2015

Այս օրերին ադրբեջանական «Cinemacity» կինոթատրոնում ցուցադրվող The Imitation Game ֆիլմի ցուցադրության գովազդային շրջանում ցուցադրեցին Հայոց ցեղասպանության մասին նկարահանված «Սպի» ֆիլմի թրեյլերը: Ադրբեջանում դա մեծ հիստերիայի պատճառ դարձավ: Հաշվի առնելով այն, որ վերը նշված ֆիլմի գովազդը մտնում է կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմի սկավառակի մեջ, և այն պարզապես անհնար է «կտրել»` ապա ադրբեջանցիները դեռ մեկ շաբաթ (այդքան է շարունակվելու The Imitation Game ֆիլմի ցուցադրությունը) պետք է շարունակեն նայել իրականությանը:

Հ.Գ. Սպասենք Ալիևի թվիթերյան գրառմանը, քանզի դա միակ տեղն է, որտեղ նավթի շնորհիվ գոյատևող «ազգի» առաջնորդը կարող է ինքնաարտահայտվել: