12:58 , 10 փետրվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Մինչև փետրվարի 15-ը հանրապետության տարածքում կդիտվի առատ տեղումներով եղանակ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտավայրում կդիտվի ձնախառն անձրև:
ՏԿԱԻՆ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խորհուրդ է տալիս ավելորդ շտապողականություն չդրսևորել և չսկսել գյուղատնտեսական աշխատանքները:
«Ցրտահարության վտանգ մեր հանարապետության տարածքում գրանցվել է մինչև անգամ ապրիլի 10-ը: Թեև այս տարի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չեն կանխատեսվում, և վտանգված ոչինչ չունենք, սակայն ցրտահարության ռիսկայնություն դեռևս գոյություն ունի», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց բանախոսը:
Նրա խոսքով` այս ձմեռը հետաքրքիր է, բայց աննախադեպ չէ: Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ` տեղումների քանակը բավարար է, հետևաբար երաշտի վտանգ նույնպես չկա: