23:18 , 9 փետրվար, 2015
«Արցախի հարց» որպես այդպիսին, եթե նայում ենք ռազմական տեսանկյունից, գոյություն չունի, քանզի մենք այդ «հարցը» լուծել ենք` ազատագրելով և միացնելով Մայր Հայրենիքին: Եվ ընդհանրապես, Արցախի ազատագրումը պիտի դիտարկենք Հայկական պատմական հողերի վերահավաքման տրամաբանության ներքո, որտեղ գործում է ժամանակագրական այս շղթան.
1918թ. մայիս-Մայիսյան հերոսամարտերի հաղթանակով ամրագրված տարածքը, դեկտեմբեր -Լոռիի հարցի լուծումը, 1921թ.-Զանգեզուրի պահպանումը, 1992-1994թթ.-Արցախի ազատագրումը…
Հայության հեռահար ռազմավարական նպատակը պիտի հանդիսանա Արևմտյան Հայաստանի, Ջավախքի և Նախիջևանի միացումը, որով միայն կլուծվի Հայոց համահավաք Հայրենիքի վերստեղծման հարցը: