Ծեծված քաղաքացուն հասարակ մեկ այլ քաղաքացի, տաքսու ղեկին նստած, ուղղակի անտեսել և չի ցանկացել օգնության ձեռք մեկնել


23:10 , 9 փետրվար, 2015

Լսեցի երիտասարդ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առաջին հարցազրույցն առևանգման և ծեծի մանրամասների վերաբերյալ: 
Դեպքի մանրամասները հիշելով՝ Արտակը պատմեց, թե ինչպես է ծեծված և ամբողջությամբ արյունոտված՝ փորձել տաքսի կանգնեցնել, և որևէ մեկը երկար ժամանակ չի կանգնել՝ տեսնելով նրա վիճակը: 
Սա իրոք ցավալի դրվագ է, երբ նման վիճակում հայտնված քաղաքացուն հասարակ մեկ այլ քաղաքացի, տաքսու ղեկին նստած, ուղղակի անտեսել և չի ցանկացել օգնության ձեռք մեկնել: Սա էլ քաղաքական հարց չէ, սա էլ բարոյական խնդիր է, որը, իրոք, մտորումների տեղիք է տալիս: