Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է փետրվարի 15-ին


22:52 , 9 փետրվար, 2015

Shabat.am-ը գրում է․

Փետրվարի 10-ին՝ 18.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգույցը կազմակերպում են Արարատյան քննարկումների շրջանակներում` «Բուն բարեկենդանին ընդառաջ» խորագրով հանդիպումը:

Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է փետրվարի 15-ին: Այդ առթիվ ներկաները կծանոթանան Բարեկենդանի ժողովրդական սովորույթներին և տոնական ուտեստների բաղադրությանը: Բանախոսը Սոնիա Թաշչյանն է: