Հետո էլ զարմանում եք, որ էս օրին ենք


15:43 , 8 փետրվար, 2015

Ինչի՞ են Մենուայի ու ՄարՔրիտի նմաններն էսքան ինքնավստահ: Որովհետև ազգիս մեծամասնությունը «շատ բարեկիրթ» է: Սրանց ու սրանց նմաններին եթե տեսնում է փողոցում կամ որևէ այլ տեղ, բարևում է, ժպտում է, եթե նույնիսկ մտքում ասում է` ձեր տիրոջ մերը... 
Տենց «բարեկիրթ-բարեկիրթ» էլ հանդուրժեք, որ էս ճիվաղները ձեր գրպանից սնվեն, ձեր նվիրական ցանկությունները կճղակներով տրորեն ու ձեզ վրա թքեն:
Ես բարեկիրթ չեմ. ումից զզվում եմ, ինքն ինձանից միայն ԶԶՎԱՆՔՍ է տեսնում: Էն որ զզվում են, բայց դեմքին բարեկիրթ ժպիտ են դաջում զզվանքի «օբեկտին» տեսնելիս, դրա անունն ի՞նչ է` բարեկրթությու՞ն, թե՞ երեսպաշտություն, կեղծավորություն, երկերեսանիություն:
Հետո էլ զարմանում եք, որ էս օրին ենք: