Ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ գտնել Արտակի առևանգման տեսաժապավենները


15:07 , 8 փետրվար, 2015

Երեկ Երևանի կենտրոնում կրկին բռնություն իրականացվեց ու կրկին քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող երիտասրադի նկատմամբ: Նախ ասեմ, որ վերջին շրջանում կատարված բռնությունների մեծ մասը չի բացահայտվել, իսկ «բացահայտվածներից» որևէ մեկի դեպքում հանցագործները պատիժ չեն կրել: 
Կոնկրետ այս դեպքի մասին կարող եմ ասել, որ աշխատել եմ «Ծղոտներ» համալիրի շրջակայքում գտնվող խմբագրությունում և կարող եմ հաստատապես պնդել, որ ինչպես «Ծղոտների» դիմացի տարածքը, այնպես էլ հարակից շենքերի տարածքների մեծ մասը տեսաձայնագրվում են, ու ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ գտնել Արտակի առևանգման տեսաժապավենները, նամանավանդ դեպքը տեղի է ունեցել մինչև մութն ընկնելը... 
Առողջություն Արտակ Խաչատրյանին։