Նայում ես՝ օրենք գրող պատգամավորներն իրար հետ ոնց են խոսում ու հասկանում ես` ինչու ոչ մի օրենք միանշանակ չի ընդունվում


13:13 , 7 փետրվար, 2015

Հին դարերում մի հրաշալի ավանդույթ կար, կոչվում էր «Դուել»: Դուելի տեսակներից ամենատարածվածներն ատրճանակներովը և սուսերովն էին: Ափսոս, այս ավանդույթը չի պահպանվել մինչև մեր օրեր: Իմ կարծիքով՝ 21-րդ դարում «Դուել»-ը պետք է կիրառվեր բացարձակապես պատգամավորների շրջանակներում: Այսպիսով մենք արմատախիլ կանեինք ՖԲ-ում իրար վիրավորելու ավանդույթը: Իրար վիրավորելու փոխարեն, հին արիստոկրատների նման, պատգամավորները կհրավիրեին միմյանց Դուելի, ու պարտվող կողմը կդադարեր խոսել, թե չէ հիմա ի՞նչ ա: Նայում ես՝ օրենք գրող պատգամավորներն իրար հետ ոնց են խոսում, ներվայնանում ես ու միանգամից հասկանում ես, թե խի Հայաստանում ոչ մի օրենք միանշանակ չի ընդունվում: