Հոգու սովը կործանարար է


16:34 , 8 հոկտեմբեր, 2012

Դվինի արքունի սպանդանոցի առջև մի վաճառական զրույցի էր բռնվել իմաստասերի հետ։
— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը,— ասում է վաճառականը։
— Մագաղաթի համար։ Միսը կմնա մարդկանց, իսկ մորթիներից խաղախորդները մագաղաթ կպատրաստեն,— պատասխանում է իմաստասերը։
— Եվ այսքան մագաղաթից քանի մատյան կգրվի։
— Մի մեծ գիրք։
— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում։ Այսքան մորթիներով կարելի է մի քանի կայթ ցորեն գնել։
— Մարդն ապրում է ոչ միայն հացիվ,— ասաց իմաստասերը,— հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, գրքի պակասից՝ հոգին։ Հոգու սովն ավելի կործանարար է, քան հացինը։