Արցախի վերադարձը հենց Հայաստանի հակազդեցության սկիզբն է


00:20 , 7 փետրվար, 2015

Մենք էլ նահանջի տեղ չունենք. Մեծ Հայքից մի պատառիկ է մնացել հայահպատակ: Նաև զիջելու տարածք էլ չունենք: Մեր պատմությունը հիշեցնում է զսպանակի սեղմում, որն ինչ-որ չափով սեղմվելուց հետո անհնար է շարունակել սեղմել։ Սկսում է հակազդել և հակառակ ուղղությամբ ուժ ուղղել: Արցախի վերադարձը հենց Հայաստանի հակազդեցության սկիզբն է. զսպանակը հակառակ ուղղությամբ է ուժ գործադրում: