Առաջարկում եմ զարգացնել գաղափարը՝ Հայաստանը բաժանել մի քանի պետությունների


23:51 , 6 փետրվար, 2015

Երեկ լսում էի Պարգև Արքեպիսկոպոսի տված հարցազրույցն Արցախի հեռուստատեսությամբ: Բազմաթիվ հարցերի թվում նա խոսում էր Արցախի հնարավոր միջազգային ճանաչման մասին: Ասում էր, երբ Արցախը ճանաչվի, ու ես մտածում էի, որ կասի՝ այնժամ տեղի կունենա Ճանաչված երկու պետությունների միավորումը, բայց ոչ, զարգացրեց միտքը, թե ինչ լավ կլիներ, որ մենք ՄԱԿ-ում 2 հայկական պետություն ունենայինք: Վատ գաղափար չի, 2 ձայն ՄԱԿ-ում: Առաջարկում եմ զարգացնել գաղափարը՝ Հայաստանը բաժանել մի քանի պետությունների` Լոռի Փամբակի Հանրապետություն, Ապարանի Հանրապետություն, ԼեռնաՀայաստանի Հանրապետություն, Արարատյան Հանրապետություն, Շիրակի Հանրապետություն, և այսպիսով Արցախի հետ միասին հայերով ՄԱԿ-ում կունենանք 6 ձայնի իրավունք: