16:36 , 6 փետրվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Փետրվարի 6-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է երկհարկանի տուն, ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ժ. Ա. (ծնվ. 1930թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: