Ֆիլիպիններում մոտ 5 մետրանոց հազվագյուտ շնաձուկ է հայտնաբերվել (PHOTO)


15:30 , 6 փետրվար, 2015

Ձկնորսները Ֆիլիպիններում 4 մետր 57 սանտիմետրանոց շնաձուկ են հայտնաբերել։ Ձկնորսները նշմարել են շնաձկանը Բարանգայ Մարիգոնդոնի ափերին պառկած։ Թեպետ այս շնաձուկը տեղացիների կողմից անվանվել է «Անատամ», այն 50 շարքով շարված անթիվ ժանիքներ ունի։ Շնաձուկը սատկած է եղել, երբ ձկնորսները մոտեցել են նրան։ Այս առթիվ ամենից շատ ուրախացել են գիտնականները, քանի որ նրանք նոր նմուշ ունեն իրենց հետազոտությունների համար։ Այսչափ հսկայական շնաձկները հայտնի են իբրև պելագիալ շնաձկներ և շատ հազվագյուտ են։ Այս տեսակի առաջին շնաձուկը հայտնաբերվել է 1976 թ.-ին։ Մինչ օրս հայտնաբերվել է ընդամենը 64 այսպիսի շնաձուկ։ Շնաձկան մահվան պատճառը դեռևս պարզ չէ։ Որոշվել է այս հազվագյուտ էքսպոնատը ցուցադրել Ալբայ զբոսայգում։ Պելագիալ շնաձկները կարող են մինչև 100 տարվա կյանք ունենալ։ 

14

2

3

4

5

6

7

8

9

10