23:07 , 5 փետրվար, 2015
Աղջիկը, որը լուսանկարել էր քնած Ջուլիան Էդելմանին իր անկողնում և հրապարակել լուսանկարը Թինդերում, ընդունում է, որ իր արարքը շատ մեծ սխալ էր, և ասում է որ շատ վատ է զգում իրեն դրա պատճառով։ Սաբրինան հանդիպել էր Ամերիկյան ֆուտբոլի անվանի աստղին Բոսթոնի գիշերային ակումբներից մեկում։
— Ես սխալ եմ գործել, ես ինձ շատ վատ եմ զգում դրա պատճառով,-ասում է նա,-Ես ձանձրանում էի, երբ նա անցավ իմ կողքով։ Ես հարբած էի... և սարսափելի սխալ գործեցի։ Նա նաև ավելացնում է. «Թիմի խաղացողներից ոմանք գրում են ինձ, որ հիասթափված են ինձանից։ Ես շատ մեծ սխալ եմ գործել, ես չեմ կարող ոչինչ փոխել։
