Ազգն իր մեծամասնության մեջ բարոյապես առողջ է նույնիսկ այսպիսի ձևախեղված «էլիտայի» պայմաններում


20:15 , 5 փետրվար, 2015

Լսում էի Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին և եպիսկոպոս Պարգևին, ու հանկարծ «երկնքից» մի սեպ ընկավ ու խրվեց իմ ու իրենց միջև: Ուղեղիս մեջ չէր տեղավորվում, թե իրենց հետ նույն քաղաքակրթական, ազգային համակարգի մեջ եմ: Մեկն ավելի ափսոսանք էր հայտնում ոչ թե բուն ծեծուջարդի, այլ դրա հանրայնացման շուրջ, մյուսը սոփեստում էր և ոչ մի խրատական խոսք չուներ այդ խայտառակությունն իրականացրած ոստիկանաչեթեական խաժամուժի դեմ: Բայց ինձ համար սփոփիչ է այն հանգամանքը, որ շրջապատիս և ֆեյսի ընկերներիս մեծ մասը, անկախ էն հանգամանքից՝ «Հիմնադիր Խորհրդարանի» արևով երդվում են, թե չէ, դատապարտում է կատարված ստորությունը: Նույնը զգում եմ նաև արցախաբնակ ծանոթներիս հետ զրույցներից, իսկ դա նշանակում է, որ ազգն իր մեծամասնության մեջ բարոյապես առողջ է նույնիսկ այսպիսի ձևախեղված «էլիտայի» պայմաններում: