Audi-ի նոր կոնցեպտուալ ավտոմեքենան, որն ինքնուրույն փոխում է գույնը և ինքնանորոգվում է (Photo, Video)


18:45 , 5 փետրվար, 2015

Պատկերացրեք շլացուցիչ սպորտային մի մեքենա, որն ի վիճակի է ինքնանորոգվել ու ավտոմատ կերպով փոխել իր գույնը։ Հենց դրա մասին էր մտածում իսպանացի դիզայներ Դանիել Գարսիան, երբ ստեղծում էր Audi А9-ի ֆուտուրիստիկ այս կոնցեպտուալ մոդելի դիզայնը։ Նրան ոգեշնչել են իր հայրենակից ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի շենքերն իր հայրենի Վալենսիայում։ 

Կալատրավայի ճարտարապետական ոճը շատ մոդեռն ու ֆուտուրիստական է, և հենց այդ երկու հատկանիշներով կարելի է իդեալականապես բնութագրել նաև մեքենայի այս կոնցեպտուալ մոդելը։ Դրա դիմապակին ու տանիքը պատրաստվելու են նանոտեխնոլոգիական նյութերից, որոնք թույլ կտան ինքնանորոգվել ու գունափոխվել։ Ավելին՝ այդպիսի նյութեր արդեն գոյություն ունեն, ու շատ ժամանակ չի պահանջվի, որ այդ կոնցեպտը դառնա իրականություն։

audi-concept-car-2

audi-concept-car-6

audi-concept-car-8

audi-concept-car-10

audi-concept-car-9

audi-concept-car

audi-concept-car-1

audi-concept-car-4

audi-concept-car-7