Բակո Սահակյանն ու ԵՊՀ-ի ուսանողները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր


17:36 , 5 փետրվար, 2015

Բակո Սահակյանն ու ԵՊՀ-ի ուսանողները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերHaynews.am-ը գրում է․
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների եւ դասախոսների:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության դրական դինամիկան ակնհայտ է` թե գիտակրթական, թե ուսանողների կապերի ու շփումների ամրապնդման տեսանկյունից, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում Արցախի կրթական համակարգի զարգացման վրա:
Արծարծվել են նաեւ Արցախի պետականաշինության գործընթացին, արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ