Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են


16:12 , 5 փետրվար, 2015

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց ենSlaq.am-ը գրում է․

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: