Արգելված գովազդ Դավիդ Վիլյայի մասնակցությամբ (Video)


13:46 , 8 հոկտեմբեր, 2012

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան երկու տարի առաջ նկարահանվել էր Need for Speed - Hot Pursuit համակարգչային խաղի գովազդային հոլովակում: Այդ գովազդը հնարավոր է դիտել միայն այսօր: Պատճառը «Բարսելոնայի» ղեկավարության արգելքն է. կատալոնական ակումբում կարծում են, որ նման գովազդային հոլովակում նկարահանվելով` Դավիդ Վիլյան վատ օրինակ է ծառայում թիմի երկրպագուների համար: