Ի դեպ, պատմականորեն ձախողված հեղափոխություններին հետևում է «ռեակցիա» կոչեցյալ երևույթ: Այն ուղեկցվում է այլակարծության, ազատ խոսքի, քաղաքական հակառակորդների ճնշմամբ` հեղափոխության նոր փորձերի կանխման նպատակով: Ուրեմն, պետք չի զարմանալ, որ ամեն տապալված «հեղափոխությունից» հետո իշխանությունն էլ ավելի կոշտ ու անհանդուրժող է դառնում, ու «հեղափոխություն» բառն էլ բերանի ծամոն սարքել չարժի: