20:47 , 4 փետրվար, 2015
Սկանդալային համբավ ունեցող հետաքննող լրագրող Վալենտին Դեգտյարյովն իր հետաքննությունն է արել մեր մոլորակի ամենաչարաբաստիկ վայրերից մեկի՝ Կոլյան թերակղզում գտնվող աշխարհի ամենախորը հորատանցքի մասին։ Այս պատմությունը բավականին մեծ վաղեմություն ունի, ու Դեգտյարովն իրազեկ էր դրանից դեռ 1990 թվականից։
Այսօր քչերն են հիշում, բայց այն ժամանակ կոոպերատիվ վաճառակետերում տարբեր իրեր էին վաճառում, այդ թվում նաև վիդեոերիզներ և ձայնաերիզներ, առավել ևս, որ այն ժամանակներում հեղինակային իրավունքը ոչ ոքի չէր հետաքրքրում։ 1990 թվականին 20-ամյա Դեգտյարյովը նման մի վաճառակետից մի աուդիո ձայնագրություն գնեց, որն իբրև արվել էր Կոլյան գերխորը հորատանցքում։ Երիզի վրայի գրությունում ասվում էր, որ գիտնականներին հաջողվել էր ձայնագրել դժողքից եկող ձայներ։ 1989 թվականին ամերիկացիներն անգամ վավերագրական ֆիլմ էին նկարահանել այդ անսովոր դեպքի մասին։ Բարձրացած տեղեկատվական ալիքն արդյունքում բերեց նրան, որ հորատանցքը փակեցին, բայց Ելցինի իշխանության տարիներին այն կրկին փորձեցին գործարկել, սակայն ապարդյուն։ Այժմ այդ ունիկալ նախագիծն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես մահացել է։

Ու բանն ամենևին նրանում չէ, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, ու նման նախագծերը դարձել են անթույլատրելի շռայլություն մի երկրի համար, որի բնակչության կեսը չքավորության մեջ է ապրում, իսկ մյուս կեսում էլ շիլաշփոթ է տիրում։ Ու այդպես էլ մնացել էր այդ ձայնագրությունը, մինչև լրագրողը պատահաբար նորից չէր գտել այն 2014 թվականին։ Քանի որ 21-րդ դարում նույնիսկ կենցաղային պայմաններում կարելի է թվայնացնել ձայնն ու մաքրել այն, լրագրողն այդպես էլ արեց ու մաքրեց այն բոլոր խշխշոցներից։ Արդյունքներն ուղղակի ցնցող էին, ու առանձնանում էր մի կոնկրետ սիգնալ, որը դոմինանտ էր տվյալ ֆանոգրամմայում։
Կարճ ակնարկ այդ ձայնագրության պատմության մասին. 1983 թվականին հորատանցքի խորությունը հասցվեց ռեկորդային 12000 մետր ցուցանիշին։ Դա բացարձակ ռեկորդ էր, որն իր մասշտաբներով համադրելի է Լուսնի վրա կատարված վայրէջքի հետ։ Անհավանական ջերմության ու ճնշման պարագայում հորատանց փորող սարքն աշխատում էր ժամացույցի պես։ Երկրաբանները մեծ քանակությամբ նմուշներ էին ստանում երկրի ընդերքից, ընդ որում այնպիսի խորությունից, որի վրա մարդը երբեք չէր եղել։ Սակայն մի օր կատարվեց անբացատրելի մի բան…
Սարքավորումները սկսեցին անսպասելիորեն անկայուն աշխատել, ու փորող սարքն ընկավ փորված անցքի մեջ՝ խցանելով այն։ Հորատումը կասեցրեցին ժամանակավորապես, ու օպերատորը ձայնագրող սարք իջեցրեց դրա մեջ։ Երբ ձայնագրող սարքը բարձրացրին երկրի մակերևույթ ու լսեցին այն, ղեկավարությունը կարգադրեց անմիջապես ոչնչացնել այն, սակայն գիտնականներից մեկին հաջողվեց դրա կրկնօրինակը հանել ու պահպանել։ Հավանաբար հենց այդ ձայնագրությունն էլ հետագայում հայտնվեց շուկայում՝ 20 տարի անց։
Ձայնագրությունն այնքան անհասկանալի ու չարաբաստիկ էր, որ այն ոչ մի տրամաբանական բացատրություն չունի։ Պահպանված ձայնագրության մեջ բազմաթիվ անհասկանալի ձայներ են լսվում, այդ թվում նաև մարդկանց գոռոցներ ու հեծեծանքներ հիշեցնող ձայներ։ Այն բանից հետո, երբ ձայնագրությունը վեր բարձրացրեցին, ընդերքում պայթյուն եղավ, և բոլոր անոմալիաները միանգամից դադարեցին։

Այդ դեպքից մի քանի տարի անց ԽՍՀՄ-ը փլուզվեց, սակայն շատ հետաքրքիր քրոնոլոգիա է պահպանվել. 1983 թվականին հորատանցքի խորությունը հասավ 12066 մետրի, ու կանգ առան, քանզի Երկրաբանության միջազգային համաժողովի մասնակիցներին պետք է ցուցադրեին ձեռքբերումները։ Հորատումը վերսկսեցին 1984 թվականին, բայց առաջին իսկ գործարկման ժամանակ փորող սարքը պոկվեց ու ընկավ հորատանցքի մեջ։ Հորատումը վերսկսեցին 7000 մետր խորությունից ու 1990 թվականին հասան 12262 մետր խորության։ Փորող սարքը կրկին պոկվեց, ու հորատումը դադարեցրեցին։ Ի՞նչն է հետաքրքիր, բոլոր այս իրադարձություններին անմիջապես հետևում էին մեծ աշխարհաքաղաքական կատակլիզմներ. Աֆղանական պատերազմի սկիզբ, Չերնոբիլի աղետ, Խորհրդային միության փլուզում… Բացի դրանից, այդ խորություններից հանված ապարները 100 տոկոսով համապատասխանում էին իրենց բացադրությամբ Լուսնից բերված ապարների քիմիական բաղադրությանը։
1984 թվականի սեպտեմբերի 27-ին գրանցվեց այս չարաբաստիկ դեպքը, սակայն դրա մասին գրեթե բոլոր հիշատակությունները հեռացված են, թեև հենց այդ օրն էլ արվել էր այս ձայնագրությունը։ Հետագայում ասեկոսեները տարբեր հեքիաթներով համեմվեցին։ Այսպես, ամերիկյան հաղորդումներից մեկում անհեթեթ մի պատմություն պատմեցին, թե իբր ձայնագրության օրը հորատանցքից նաև ինչ-որ թև էր դուրս եկել ու թռել-հեռացել էր անհայտ ուղղությամբ։ Այս հեքիաթը լայնորեն տարածվեց, թեև այն հերքում են բոլոր իրական ականատեսները։
Ձայնագրության մեջ իրոք կարելի է լսել ձայներ, որոնք առնվազն հիշեցնում են մարդկային ճիչեր։ Բացի դրանից, ձայնագրության մեջ կա ավելի հին ձայնագրության ազդանշանային հետք, քանի որ այն ժամանակ դեռ չէին կարողանում ամբողջովին ջնջել հին ձայնագրությունը, իսկ եթե ձայնագրում էին անմիջապես հնի վրայից, պահպանվում էին դրա մնացորդները, ու ստացվում էր ձայնի «շերտավորում»։
Դեգտյարովը, ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվելով, կարողացել էր մաքրել բոլոր կողմնակի ձայներն ու խշխշոցները և սինթեզել հենց այն, ինչ ձայնագրել էին 1984 թվականին սեպտեմբերի 27-ին։ Ի դեպ, բացի մարդկանց ճիչերից, լսվում է նաև հոսող ջրի ձայն։ Մինչև 1984 թվականը համարվում էր, որ այդ խորության վրա հեղուկ ջուր լինել չի կարող, քանի որ այնտեղ հսկայական ճնշում է ու 200 աստիճան ցելսիուս ջերմություն, բայցևայնպես, ջուրն այնտեղ հեղուկ վիճակում է, որքան էլ դա անհավանական թվա։
Հավատալ այս ամենին, թե ոչ՝ բարդ հարց է, սակայն անհերքելի է այն, որ նման ձայնագրություն գոյություն ունի, անհերքելի է այն, որ հետազոտությունները բազմաթիվ ֆենոմենալ հայտնագործություններ արեցին, ու փաստ է, որ այդ հայտնագործությունների ու այս ձայնագրության խորհրդավորությունը ցրող գիտական պատասխաններ մինչ օրս էլ չկան։