17:12 , 4 փետրվար, 2015
Համացանում հայտնվել է ռուսական նոր՝ «Սիրային խաղադրույք» («Ставка на любовь») կատակերգական ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերում հայազգի դերասան Հովհաննես Ազոյանն է:
«Սիրային խաղադրույքի» սցենարը շատ նման է դեռեւս 2012 թվականին նկարահանված հայկական՝ «Poker.am» ֆիլմին, որի գլխավոր դերում դարձյալ Հովհաննես Ազոյանն է:
Միգուցե նոր ֆիլմը «Poker.am»-ի վերաթողարկո՞ւմն է ռուսական շուկայի համար: Ինչեւէ, առաջարկում ենք դիտել երկու ֆիլմերի թրեյլերներն ու հետեւություններ անել: